Մեր մասին
Բարի գալուստ սիրելի՛ Հաճախորդ
Եթե ընտրել եք մեր կայքը, ուրեմն դուք գերադասում եք կատարել ձեր առևտուրը ավելի շահավետ և հաճելի մթնոլորտում:
«Էլիտ Շին» սուպերմարկետը հիմնադրվել է 2018 թվականին՝ Սարդարապատ 21 3/1 հասցեում, որը զբաղվում էր շինանյութի և տնտեսական ապրանքների վաճառքով: Ժամանակի ընթացքում բարձրակարգ սպասարկման հանդեպ մեծ հետաքրքրությունն առաջացրեց 2019թ դեկտեմբերին ՝ «Էլիտ Մարկետ» մթերային սուպերմարկետ վերաբացելու անհրաժեշտություն: Այդ ժամանակահատվածում որակյալ սպասարկումը, ինչպես նաև առաջարկի բազմազանությունը դարձան մեր գործունեության հիմնական սկզբունքը:
«Էլիտ Շին»-ը և «Էլիտ Մարկետ»-ը տարածաշրջանում այն եզակի սուպերմարկետներից են, որտեղի ապրանքատեսականին և մշտապես ցածր գները կբավարարի ամենաքմահաճ հաճախրդներին :Ընդարձակ տարածքներն օգնում են հաճախորդին հարմարավետ տեղաշարժվել ինչպես առօրյա, այնպես էլ տոն օրերին գնումներ կատարելիս՝ միմյանց չխանգարելով: «Էլիտ Մարկետ»-ը Ձեզ է առաջարկում մշտապես թարմ մսամթերքի, հացաբուլկեղենի, ավանդական հայկական լավաշ, կաթնամթերքի և երշիկեղենի ամենալայն տեսականին:
Մեր նշանաբանն է. ոչ թե քարացած գներ, այլև մշտապես փոփոխվող գնային ճկուն համակարգ: Օրական հինգ անուն ապրանքատեսակների համար գործող «Ինքնարժեքի» ակցիաները հաճելի անակնկալ են մատուցում մեր հաճախորդներին: Մեր «Բոնուս ակումբ»-ն արդեն ունի հարյուրների հասնող անդամ, որոնց թվում իրենց պատվավոր տեղն են զբաղեցնում Հավատարիմ Հաճախորդները:
Աշխատանքի կազմակերպման մեր սկզբունքը` միայն թարմն ու որակյալը, տեսականին էլ բազմազան և հասանելի այսուհետ նաև Online հարթակում:
Մենք աշխատում ենք առանց հանգստյան օրերի, հանգստանում ենք մեր աշխատանքի մեջ:
Էլիտ Մարկետ՝ ՁԵՐ ԳՈՀՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆՆ Է: