033 20 22 22 Աշխ․ ժամեր 09:00-23:00

Առաքում և վճարում

1. Ներածություն

  • 1.1.Սույն ընդհանուր դրույթները և պայմանները (այսուհետ՝ Պայմաններ) սահմանում և կարգավորում են «Էլիտ Մարկետ» ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն, Մենք) elitemarket.am կայքով (այսուհետ նաև՝ Կայք) Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված իրավահարաբերությունները:
  • 1.2.Մուտք գործելով Կայք, օգտագործելով Կայքի ցանկացած ծառայություն կամ ներբեռնելով ցանկացած բովանդակություն՝ ամբողջությամբ կամ դրա մի մասը Դուք, որպես օգտագործող (այսուհետ նաև՝ Օգտագործող, Դուք, Ձեզ, Ձեր, Հաճախորդ) հաստատում եք, որ ամբողջությամբ կարդացել և հասկացել եք սույն օգտագործման պայմանները, ինչպես նաև Կայքում հրապարակված Ընկերության կողմից Ծառայությունների մատուցման այլ պայմանները, և անվերապահորեն ընդունում եք դրանք, ինչպես նաև գաղտնիության քաղաքականությունը անկախ նրանից՝ Դուք Ընկերության կողմից մատուցվող Ծառայությունների հաճախորդ եք, Կայքի գրանցված օգտագործող, թե՝ ուղղակի այցելու:
  • 1.3.Ընկերությունն իրավունք ունի առանց նախապես ծանուցման, միակողմանի, ցանկացած պահի փոփոխություններ կատարել Կայքի բովանդակության, «Գաղտնիության քաղաքականության» մեջ և սույն Պայմաններում»: Փոփոխության դեպքում Ընկերությունը կհրապարակի նորացված պայմանները ինտերնետային Կայքում՝ նշելով վերջին փոփոխության ամսաթիվը: Օգտագործողի պարտականությունն է ժամանակ առ ժամանակ այցելել Կայք և ստուգել Պայմանների և «Գաղտնիության քաղաքականության» փոփոխությունները: Նոր պայմանները իրավական ուժ կունենան և կտարածվեն, դրանք Կայքում տեղադրելուց հետո ծագած պարտավորությունների վրա:Պայմանները սահմանված են և մեկնաբանվում են` համաձայն ՀՀ օրենսդրության:
  • 1.4.Եթե Դուք համաձայն չեք սույն Պայմաններին, խնդրում ենք դադարեցնել Կայքի օգտագործումը: Կայքում գտնվելը, հաշիվ բացելը, Օգտագործող դառնալը և Ծառայություններից օգտվելը փաստում են Ձեր կողմից սույն Պայմանների անվերապահ ընդունումը:

2. Elitemarket.am-ի կողմից մատուցվող ծառայությունները և դրանց մատուցման կարգը

  • 2.1.Օնլայն սուպերմարկետը՝ գնումների էլեկտրոնային տարբերակ է, որը թույլ է տալիս սպառողին գտնել իրեն անհրաժեշտ ապրանքը, կատարել առցանց վճարում և պատվիրել դրա առաքումն իր նշած հասցեով: Կայքը՝ լուսանկարներով, որոնման հնարավորություններով, այցելուին տրամադրում է գնում կատարելու համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվություն:

3. Գրանցում

  • 3.1.Օնլայն խանութից գնումներ կատարելու համար Դուք կարող եք գրանցվել Կայքում:
  • 3.2. Elitemarket.am-ում գրանցվելու կամ ցանկացած այլ եղանակով պատվեր կատարելու համար Դուք պետք է լինեք 18 տարեկանից բարձր:
  • 3.3.Դուք հավաստում եք, որ գրանցման ժամանակ կամ դրանից հետո տրամադրված տվյալները ճշգրիտ և ամբողջական են:

1. Առաքում և վճարում

  • 1.1.Պատվերներն ընդունվում են առցանց՝ elitemarket.am կայքի միջոցով կամ 033202222 հեռախոսահամարի միջոցով (սպասարկման որակը բարելավելու նպատակով, ինչպես նաև հետագա հնարավոր խնդիրները կարգավորելու նպատակով զանգը կարող է ձայնագրվել, որի վերաբերյալ օգտվելով մեր ծառայություններից դուք տալիս եք ձեր համաձայնությունը):
  • 1.2.Elitemarket.am կայքում Դուք ընտրում եք Ձեր նախընտրած ապրանքը, նշում հասցեն, ուր պետք է առաքվի այն, հեռախոսահամարը, նախընտրելի ժամանակահատվածը` օրը և ժամը, ինչպես նաև տալիս հավելյալ տեղեկություններ, եթե դրա անհրաժեշտությունը կա: Ունենալով Ձեր ֆիքսված և/կամ բջջային հեռախոսահամարները` մեր առաքիչը կարող է կապ հաստատել Ձեզ հետ և ճշտումներ կատարել: Անհրաժեշտության դեպքում դուք կարող եք լրացնել առցանց կատարված պատվերը՝ կապվելով մեր զանգերի կենտրոն և խնդրել օպերատորին ավելացնել անհրաժեշտ ապրանքը Ձեր պատվերին:

2. ԱՌԱՔՄԱՆ ԿԱՐԳ

  • 2.1.Առաքման ժամկետը պարբերաբար փոփոխվում է կախված պատվերների քանակից և այլ պայմաններից: Առաքման համար նշված ժամկետը կարող է տարբերվել փաստացի առաքման ժամից:

3. Պատվերի կարգավիճակը և պատմությունը

  • 3.1.Կայք մուտք գործելուց հետո Դուք հնարավորություն եք ունենում Ձեր անձնական էջում հետևելու պատվերների պատմությանը և տեսնել կատարված պատվերի ամսաթիվը, կարգավիճակը («Հանձնված է հավաքման», «Առաքումը սկսված է, «Ամբողջությամբ առաքված է» և այլն), ինչպես նաև զամբյուղի արժեքը:

4. Վճարման եղանակները

  • 4.1. Elitemarket.am-ում պատվերի համար վճարումն իրականացվում է մի քանի եղանակով:
  • 4.2.Online վճարում: Մեր կայքում online վճարումներն իրականացվում են Master, Visa Idram վճարային համակարգերի միջոցով: Եթե արդեն գրանցված եք այդ համակարգում, ապա համապատասխան տարբերակն ընտրելուց և պատվերը հաստատելուց հետո կհայտնվեք տվյալ վճարային համակարգի կայքում, որտեղ անհրաժեշտ է մուտքագրել այդ համակարգում Ձեր օգտանունն ու գաղտնաբառը և կատարել վճարումը:
  • 4.3.Կանխիկ: Սա նշանակում է, որ Դուք Ձեր պատվիրած ապրանքի և դրա առաքման դիմաց վճարում եք պատվերը ստանալիս` կանխիկ գումարով: Կայքի համապատասխան էջում այս տարբերակն ընտրելուց հետո Դուք նաև նշում եք` արդյոք անհրաժեշտ է բերել մանր:Առաքիչը տրամադրում է Ձեր ՀԴՄ կտրոնը: Եթե որևէ պատճառով Ձեզ չի տրամադրվել ՀԴՄ կտրոն, անհրաժեշտ է այդ մասին անհապաղ տեղեկացնել մեզ:
  • 4.4.Քարտով ցանկացած վճարում կատարելիս դուք հաստատում եք, որ հանդիսանում եք քարտի օրինական օգտագործող /քարտի սեփականատեր,այլ լիազորված օգտատեր/ և առկա են բոլոր իրավասությունները գործարք կատարելու համար: Կայքում գրացված հաշվետերը և քարտապանը համապարտ պատասխանատվություն են կրում ընկերության հանդեպ առկա բոլոր դրամական պարտավորությունների համար: Ընկերության պահանջով՝ կախված պատվերի տեսակից և գումարի մեծությունից, կարող են պահանջվել այլ լրացուցիչ երաշխիքներ առաքումն իրականացնելուց առաջ, եթե վճարում կատարող քարտապանը և/կամ գրանցված օգտատերը չեն նույնացվում կամ դրանք տարբեր անձինք են:

5. Կանխիկ վճարման պայմանները

  • 5.1.Կանխիկ վճարումն իրականացվում է պատվերը ստանալու պահին: Մեր առաքչին իրավունք է վերապահվում հետ վերադարձնել առաքված ապրանքը, եթե պատվիրատուն առաջարկում է դրա դիմաց վճարել հետագայում:
  • 5.2.Դոլարով կամ այլ արտարժույթով կանխիկ վճարումները չեն ընդունվում, քանի որ դրանք հակասում են ՀՀ օրենսդրությանը:
  • 5.3.Կայքում ներկայացված ապրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը: Գները կարող են միակողմանի փոփոխվել ընկերության կողմից:

6. Պատվիրված ապրանքի վերադարձ կամ փոխանակում

  • 6.1.Եթե Ձեր գնած ապրանքը չի կրել որակական և քանակային փոփոխություններ, կարող եք վերադարձնել այն 14 օրվա ընթացքում` ներկայացնելով ՀԴՄ կտրոնը կամ հաշիվ-ապրանքագիրը՝ բացառությամբ այն ապրանքերի, որոնք ՀՀ օրենսդրության համաձայն ենթակա չեն վերադարձի կամ փոխանակման:
  • 6.2.Այդուհանդերձ, եթե ապրանքը վերադարձնելու Ձեր ցանկությունը պայմանավորված է նրա որակական հատկանիշներով, Դուք կարող եք մեր առաքիչի օգնությամբ փոխարինել տվյալ ապրանքը մեկ ուրիշով:
  • 6.3.Նույնը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ Դուք սխալմամբ նույն ապրանքախմբին պատկանող, բայց այլ ապրանքանիշի ապրանք եք պատվիրել և ցանկանում եք փոխարինել այն Ձեր նախընտրածով: Այսպիսի դեպքերում Ձեզանից գանձվում է միայն ապրանքների գների տարբերությունը` առկայության դեպքում:

7. Էլեկտրոնային նամակներ և հաղորդակցություն

  • 7.1.Երբ Դուք այցելում եք Կայք կամ մեզ էլ. փոստով նամակ եք ուղարկում, Դուք հաղորդակցվում եք մեզ հետ: Մենք Ձեզ հետ հաղորդակցվում ենք` էլեկտրոնային նամակներ ուղարկելով կամ Կայքում ծանուցումներ ու տեղեկություններ տեղադրելով: Փոխադարձ գործարքները պատշաճ ձևակերպելու նպատակով Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս` ստանալու մեր էլեկտրոնային հաղորդակցությունը:
  • 7.2.Elitemarket.am-ը իր հաճախորդներին ուղարկում է հետևյալ բնույթի էլեկտրոնային նամակներ.
    • · Ի պատասխան Ձեր նամակների
    • · Պատվերը հաստատող նամակ, որում ներառված է դրա վերաբերյալ ողջ տեղեկությունը, ինչպես նաև պատվերի առաքման կամ չեղարկման վերաբերյալ նամակ:
    • · Մեր նորույթների, տարատեսակ ակցիաների և այլնի վերաբերյալ նամակներ կստանաք միայն այն դեպքում, եթե բաժանորդագրված եք մեր փոստառաքման ծառայությանը:

8. Կայքի պատասխանատվությունը

  • 8.1.Elitemarket.am կայքում տրված պատվերը իրենից ներկայացնում է Ընկերությանը Ձեր կողմից արված առաջարկ` գնելու և առաքման միջոցով ստանալու որևէ ապրանք: Այդ առաջարկը համարվում է ընդունված, եթե Ձեր էլ. փոստին մեր կողմից ուղարկվում է պատվերը հաստատող նամակ, որտեղ նշված են պատվերի բոլոր մանրամասները: Այդ նամակը համարվում է Կայքի և Ձեր միջև կնքված պայմանագիր:
  • 8.2.Ապրանքը առաքիչի կողմից մատակարարվելուց հետո Ձեր կողմից այն ընդունվելով՝ Դուք հաստատում եք ապրանքի քանակական կամ որակական հատկությունների վերաբերյալ Ձեր առարկությունների բացակայության փաստը:
  • 8.3.Ընկերությունն ազատվում է պատասխանատվությունից իր ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ հետաձգված կատարելու համար, եթե դա պայմանավորված է մեր վերահսկողությունից դուրս գտնվող պատճառներով: